ՀՀ–ն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. Փաշինյան (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, բայց հենց նշված օրենքի ընդունման փաստը (ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին) նշանակում է, որ ՀՀ-ն հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Երբ ապագայում պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին, դա էլ չի նշանակում, թե մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դեռ պետք է ԵՄ անդամների և Հայաստանի քաղաքացիների համաձայնությունը։ Մյուս կողմից, առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ այս հարցն առաջադրել ՀՀ քաղաքացիների լուծմանը, և նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ է դիմել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտով: Դրանից հետո էլ պետք է ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։

Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ մենք ակնկալում ենք քաղաքացիներից մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի:

Նիկոլ Փաշինյան

Կիսվել նյութով