Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Քվեարկության արդյունքը ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:Ձայները հաշվարկի համաձայն՝ Վահագն Ալեքսանյանին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 27:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

Հիշեցնենք, որ երեկ Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Իսկ օգոստոսի 3-ին Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ։

Կիսվել նյութով