Կառավարության վաղվա նիստը տեղի կունենա ոչ թե սովորականի պես 11:00-ին, այլ առավոտյան ժամը 9:00-ին:
MakaryanNews-ը տեղեկացավ, որ նիստի ժամը տեղափոխելու պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնելու է Ղրղզստան, մասնավորապես` Իսիկ Կուլի մարզում գտնվող առողջարանային Չոլպանատա քաղաք` մասնակցելու ԵԱՏՄ նիստին:
Մենք տեղեկացանք նաև, որ դրանով պայմանավորված` Փաշինյանը վաղը կառավարության նիստից հետո ճեպազրույց չի ունենալու լրագրողների հետ: