Վրաստանում արդեն երրորդ օրն անընդմեջ գրանցվում են էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում սա նմանատիպ արդեն երրորդ դեպքն է։
Այս պահին հայտնի չէ՝ նոր հոսանքազրկումները կապ ունեն արդյոք նախորդ միջադեպերի հետ, թե պայմանավորված են այլ պատճառներով։ Վրացական իշխանությունները դեռևս ամբողջական պարզաբանում չեն ներկայացրել։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-25-ին տեղի ունեցած լայնածավալ հոսանքազրկումներից հետո Վրաստանի հետախուզական ծառայությունը հետաքննություն էր սկսել՝ պարզելու դրանց պատճառները։