Սոֆի Մխեյանի ելույթը հանվել է Վարդենիսի օրվա և Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգի ծրագրից

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

եպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի և Վարդենիսի օրվա առթիվ, Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում նախատեսված էր համերգային ծրագիր։ Միջոցառմանը նախատեսվում էր Արա և Ալիկ Ավետիսյանների, Հռիփսիմե Հակոբյանի, Սարգիս Եղիազարյանի և Սոֆի Մխեյանի ելույթը։

Սակայն Սոֆի Մխեյանի մասնակցությունը համերգին չեղարկվել է։ Երգչուհին երեկ հրապարակում էր արել՝ հայտնելով, որ նախապես նախատեսված էր իր ելույթը, սակայն այն ծրագրից հանվել է ոչ իր նախաձեռնությամբ և առանց իրեն հստակ պատճառաբանություն ներկայացնելու։

«Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ Ձեր համայնքում կազմակերպվելիք համերգային ծրագրում, ինչպես արդեն տեղեկացրել էի, ելույթ պիտի ունենայի նաև ես։ Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ իմ ելույթը ծրագրից հանվել է, և ես ներկա չեմ։ Անկախության տոնը, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրին նաև հիշեցնում է մի շատ պարզ արժեքի մասին՝ լինել ազատ և անկախ՝ սեփական որոշումների, խոսքի ու ընտրության մեջ։ Վստահ եմ՝ դեռ առիթներ կունենանք հանդիպելու և միմյանց փոխանցելու այն սերն ու ջերմությունը, որը այս տարիների ընթացքում ձևավորվել է։ Շնորհավորում եմ բոլորիդ Անկախության տոնի առթիվ»,– գրել էր երգչուհին։

Կիսվել նյութով