ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը դիմել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ անդրադառնալով կալանավորված Արեգնազ Մանուկյանի գործին։
Խաչատրյանի խոսքով՝ Արեգնազ Մանուկյանն ու նրա անչափահաս երեխան զրկված են միմյանց հետ շփվելու հնարավորությունից։ Նա քննադատել է իշխանություններին՝ պնդելով, որ խափանման միջոցը վերածվել է ճնշման և տանջանքի միջոցի։
«Չանդրադարձաք այդ հարցին, բայց տարբեր մեղադրանքներ հնչեցրիք նրա հասցեին։ Ինչո՞ւ եք երեխային զրկում մորը տեսնելու իրավունքից։ Եթե երեխան տեսնի իր մորը, արդյո՞ք դրանից արդարադատությունը կտուժի»,- ասել է Խաչատրյանը։