Երկար կյանք տուր Հայրապետին․ քաղաքացիները դատարանի բակում դիմավորեցին Գարեգին Բ-ին (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եկավ դատարանի բակ, որից հետո քաղաքացիների հետ միասնական աղոթք արեցին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին:

«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:

 

Կիսվել նյութով