Հռոմում վերսկսվել են ԱՄՆ-ի և Լիբանանի միջև բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Փիգոթը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է աջակցել բանակցություններին՝ նպատակ ունենալով ապահովել երկարաժամկետ անվտանգություն, նվազեցնել Իսրայելի անվտանգության սպառնալիքները և վերականգնել Լիբանանի պետական վերահսկողությունը երկրի հարավում։
Փիգոթը նշել է, որ հունիսի 26-ին ձեռք բերված համաձայնությամբ Լիբանանի բանակը փուլ առ փուլ կստանձնի անվտանգության ապահովումը, ինչից հետո իսրայելական զորքերը կհեռանան հարավային Լիբանանից։