Բայրամովը խոսել է Հայաստանի հետ առևտրի նոր հնարավորությունների մասին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն չի բացառում Հայաստանի հետ փոխադարձ առևտրի ընդլայնումը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Բայրամովը նշել է, որ այս տարի Ադրբեջանն արդեն Հայաստանին նավթամթերք է մատակարարել, իսկ առաջիկայում հնարավոր է ընդլայնվի նաև առևտրի ապրանքատեսականին։

Նրա խոսքով՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում Ադրբեջանի տարածքով երկու ուղղություններով տեղափոխվել է շուրջ 60 հազար տոննա բեռ, իսկ Հայաստանին մատակարարված նավթամթերքի ծավալը կազմել է մոտ 20 հազար տոննա։

Բայրամովը նաև ընդգծել է, որ ակնկալում է այս ուղղությամբ համագործակցության շարունակական զարգացում։

Կիսվել նյութով