Ձերբակալվածները «օրենքով գողեր» Զապն ու Օշականցի Գևորիկն են

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր  ՆԳՆ-ն հայտնել էր, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են «օրենքով գող» երկու անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

MakaryanNews-ի տեղեկություններով` երեկ ձերբակալված օրենքով գողերը գյումրեցի Զապն ու Օշականցի Գևորիկն են: Նրանցից Զապը դիմել է Օշականցուն, որ վերջինս պատժի իր նախկին փեսային, փեսան էլ հետո փորձել է վրեժ լուծել նախկին աներոջից` Զապից, սակայն չի կարողացել: Արդյունքում երկու քրեական հեղինակություններն էլ ձերբակալվել են:

Կիսվել նյութով