Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Կուդրինսկի հրապարակում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչություն։
Թեև պաշտոնական կառույցները դեռ չեն հայտնել հարձակման թիրախի մասին, ռուսական ռազմական տելեգրամ-ալիքները պնդում են, որ թիրախում կարող էր լինել ՌԴ Օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չայկոն, որը, ըստ այդ աղբյուրների, ռեստորանում նշում էր իր 55-ամյակը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ անվտանգության աշխատակից։ Հաղորդվում է նաև, որ տուժածների թվում է գեներալի դուստրը։