«Հրապարակ» թերթը գրում է.
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում «Քաղպայմանագրի» խայտառակ ֆիասկոյից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված` նախապատրաստվում են աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն։ Չնայած գործող քաղաքապետն իշխանական է, սակայն համապետական ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ում խոր անվստահություն կա նրա նկատմամբ, համարում են, որ նա մնացել է Կարապետյանների մարդը, դավաճանել է իրենց եւ ձեւականորեն է անցել իրենց կողմը:
Ավելին, կասկածում են, որ նրա անգործության հետեւանքով են այս համայնքում նման խայտառակ պարտություն գրանցել։ Ստեփանավանում պարտության մյուս գլխավոր մեղավորն էլ, ըստ իշխանության, Սուրեն Պապիկյանն է, որն իր հայրենի Լոռվա մասով վստահեցրել է, որ կրելու են, բայց եղավ այն, ինչ եղավ։ ՔՊ-ում հիմիկվանից քասթինգ են հայտարարել եւ «վիզ դրել», որ Ստեփանավանի համայնքապետի պաշտոնի համար ընտրեն լավագույն թեկնածուին, որով կարող են Կարապետյանների նկատմամբ ռեւանշի հասնել։