Նորապատի բենզալցակայաններից մեկում պայթյուն է եղել. կան վիրավորներ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 6-ին, ժամը 12:20-ի սահմաններում։ Տեղում պարզվել է, որ քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։

Իրավապահները պարզում են բենզալցակայանի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Ըստ կայքի` պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։

Կիսվել նյութով