Կարապետ Պողոսյանն ազատ կարձակվի

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահող դատավոր` Տիգրան Դավթյան) երեկ ամբողջությամբ մերժել է  Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Սլավիկ Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ Կարապետ Պողոսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի սկզբնական կալանքի ժամկետի ավարտից հետո` օգոստոսի 7-ին, ժամը 10։40-ին։

Կիսվել նյութով