Ալիևը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցչին

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Ֆահրեդդին Իսմայիլովը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի պաշտոնից։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն քննարկել է ոչ միայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր մասնակցությունը կասեցնելու, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ շարունակում է առաջադրել «անընդունելի և վերջնագրային պահանջներ», ինչը դարձել է Բաքվի դժգոհության պատճառ։

Կիսվել նյութով