Սահմանադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ մանդատները վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Չունենք նախանշած վերջնական ճանապարհ
Նրա խոսքով՝ սկզբում թիմի մեծ մասը հակված էր հրաժարվել մանդատներից, սակայն հետագայում քննարկվել են տարբեր տարբերակներ։ Վերջնական դիրքորոշումը կհայտարարվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո։
Կարապետյանը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ՝ հետագա քայլերն ու համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։