Հունիսի 28-ին Լոռու մարզում շարունակվել են Փամբակ գետում անհետացած վարորդի որոնողական աշխատանքները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ որոնումներին մասնակցում են ջրասուզակներ, փրկարարներ, ոստիկանության ծառայողներ, պարեկներ, կամավորներ և անհետացածի հարազատները։ Առաջիկայում աշխատանքներին կմիանան նաև անօդաչու թռչող սարքերով աշխատող խմբերը։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենան, իսկ դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դին։ Փրկարարները գետից դուրս էին բերել և՛ դին, և՛ ավտոմեքենան, իսկ վարորդի որոնումները շարունակվում են։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։