Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Հարավ» զորախմբի ստորաբաժանումները ոչնչացրել են ուկրաինական բանակի անօդաչու թռչող սարքերի կառավարման և գործարկման մի քանի կետեր։
Գերատեսչության պնդմամբ՝ այդ դիրքերը տեղակայված են եղել բազմահարկ բնակելի շենքերի մուտքերում և նկուղներում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ստորաբաժանումները Կոնստանտինովկայում վերահսկողության տակ են վերցրել ևս 70 շենք։