Ռուսաստանը փոխում է առանց վիզայի մուտքի կանոնները

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոր կարգավորում, որի համաձայն՝ առանց վիզայի ռեժիմով երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են օգտվել «Госуслуги RuID» հավելվածից։ Այս մասին հայտնել է Պետդումայի վերահսկիչ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևը։

Նրա խոսքով՝ համակարգը ներդրվել է անվտանգության և միգրացիոն վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով՝ պետությանը հնարավորություն տալով նախապես տեղեկություններ ստանալ երկիր ժամանող անձանց մասին։

Մուտք գործելու համար դիմումը պետք է ներկայացվի առնվազն 72 ժամ առաջ՝ նշելով այցի նպատակը և նախատեսվող գտնվելու ժամկետը։

Նոր պահանջը չի տարածվում Բելառուսի քաղաքացիների, մինչև 6 տարեկան երեխաների, դիվանագետների, ծառայողական անձնագիր ունեցող անձանց և պաշտոնական պատվիրակությունների անդամների վրա։

Կիսվել նյութով