Հայաստանը չի պատրաստվում ճգնաժամ ստեղծել Ռուսաստանի հետ, բայց առաջնայինը ՀՀ շահերն են․ Փաշինյան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Նիկոլ Փաշինյանը բացառել է, որ Հայաստանը կարող է հրաժարվել Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից։

Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման սցենարը բացառված է, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի քաղաքացիները հստակ աջակցություն են հայտնել երկրի կողմից իրականացվող քաղաքականությանը։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի նպատակը երբեք չի եղել և չէ Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելը։

«Մենք գործում ենք բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով։ Բնականաբար, չենք անտեսում մեր միջազգային գործընկերների շահերը, սակայն որևէ գործընկերոջ շահ չի կարող վեր դասվել Հայաստանի պետական շահերից»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել նյութով