Այսօր առավոտյան Wizzair ընկերության` Երևան-Համբուրգ չվերթի օդանավը երկրորդ փորձից նոր կարողացել է վայրէջք կատարել Համբուրգի միջազգային օդանավակայանում:
MakaryanNews-ի տեղեկացմամբ` պատճառը ուժեղ քամին էր, ու կարծես նաև օդաչուն էլ իր հերթին էր շատ արագ վարում կամ գուցե քամին էր նպաստում արագացմանը, ինչի հետևանքով օդանավը ուժեղ ճոճելով ու մեծ արագությամբ հպվելով գետնին` չի կարողացել հավասարակշռությունը պահպանել, և օդաչուն ստիպված նորից օդ է բարձրացրել այն:
Օդում մոտ 20 րոպե պտտվելուց և մեծ շրջան կատարելուց հետո, երկրորդ փորձից նոր օդանավի կապիտանը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Համբուրգում` շունչները պահած ուղևորների կողմից արժանանալով ծափերի:
Նկարում Wizzair ընկերության` արդեն վայրէջք կատարած օդանավն է: