Փոխվում են ընտրություններին մասնակցելու կանոնները

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը։

Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք կունենան միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 366 օր բնակվել են Հայաստանում։

Բացի այդ, ընտրելու իրավունք ստանալու համար քաղաքացին պետք է Հայաստան ժամանի ոչ ուշ, քան ընտրությունից 48 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օր առաջ։

Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը։

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Կիսվել նյութով