ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ընթացքում, անդրադարձել է երկու երկրների ռազմավարական գործընկերությանը՝ նշելով, որ այն ներառում է տնտեսական, սոցիալական և ռազմատեխնիկական համագործակցություն։
Մեդվեդևը, որը նախորդ օրը մասնակցել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը Թեհրանում, հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հարձակման համար որևէ լուրջ հիմնավորում չի եղել։ Նրա խոսքով՝ Թեհրանը չէր սպառնում Վաշինգտոնին և այդ պահին բանակցություններ էր վարում ամերիկյան կողմի հետ՝ ունենալով պայմանավորվածությունների հասնելու հնարավորություն։
Նա նաև նշել է, որ, չնայած ավերածություններին, Թեհրանը շարունակում է բնականոն կյանքն ու զարգացումը՝ ընդգծելով, որ քաղաքի ընդհանուր մթնոլորտը դրական տպավորություն է թողել իր վրա։
Խոսելով պատժամիջոցների մասին՝ Մեդվեդևը նշել է, որ դրանց ենթարկված երկրները կարող են մշակել համատեղ հակազդման մեխանիզմներ և նույնիսկ պատասխան պատժամիջոցներ սահմանել։
Բացի այդ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ Իրանն ունի ավելի հզոր զենք, քան միջուկային զենքը, սակայն չի հստակեցրել, թե ինչի մասին է խոսքը։