Մոսկվան մեկ օրում փորձել են գրոհել ավելի քան 200 անօդաչու թռչող սարքերով. Սոբյանին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի ուղղությամբ շարժվող 62 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ մայրաքաղաքի տարածաշրջանի ուղղությամբ արձանագրվել է ավելի քան 200 ԱԹՍ, որոնց մեծ մասը ոչնչացվել է դեռևս հեռավոր մատույցներում։

Սոբյանինը նաև նշել է, որ հուլիսի 3-ի ուշ երեկոյից մինչև հուլիսի 4-ի առավոտ ՀՕՊ ուժերը խոցել են ևս 23 դրոն, որոնք շարժվում էին դեպի Մոսկվա։

 

Կիսվել նյութով