Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ Hondius զբոսանավում արձանագրված հանտավիրուսի բռնկումն ավարտվել է։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։
Նրա խոսքով՝ վերջին ուղևորը, որը շփում էր ունեցել վարակված անձանց հետ, ավարտել է սահմանված կարանտինը։ Նրա թեստի պատասխանը բացասական է եղել, և նա վերադարձել է տուն։
ԱՀԿ-ի տվյալներով՝ մայիսի 25-ից ի վեր հանտավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ հանտավիրուսի բռնկումը տեղի էր ունեցել ապրիլ-մայիս ամիսներին Ատլանտյան օվկիանոսում շրջագայություն իրականացնող Hondius զբոսանավի վրա, որտեղ արձանագրվել էին վարակման մի շարք դեպքեր։