Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է եղանակի զգալի վատթարացում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ հուլիսի 5-8-ը գիշերային և կեսօրից հետո ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։
Ըստ կանխատեսման՝ հուլիսի 5-7-ը առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, իսկ որոշ վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ հասնելով 18-23 մետր/վայրկյան արագության։
Օդերևութաբանների տվյալներով՝ առաջիկա օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։