«Արմատ մեդիայի» լրագրողները հրաժարվել են ցուցմունք տալ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ընտրություններից երկու օր առաջ իրավապահները մտան ընդդիմադիր «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագրություն, խուզարկեցին տարածքը, ապա առգրավեցին աշխատակիցների անձնական հեռախոսներն ու համակարգիչները, վերջում էլ կապարակնքեցին խմբագրության դռներն ու հեռացան:

Երկու օր առաջ «Արմատ մեդիայի» լրագրողներին վերջապես հրավիրել էին Քննչական կոմիտե` հարցաքննության:

MakaryanNews-ը տեղեկացավ, որ լրագրողները, սակայն, որևէ ցուցմունք չեն տվել, որ հետո դա իրենց դեմ չօգտագործվի, այսպես ասած՝ «գողական են գնացել»:

Նշենք, որ իրավապահները «Արմատ մեդիա» խուզարկության էին մտել մեդիայի սեփականատեր, Սամվել Կարապետյանի թիմակից և թիմում առանցքային դերակատարում ունեցող Ալիկ Ալեքսանյանին առնչվող ինչ-որ անհասկանալի քրեական գործի շրջանակներում: Ալեքսանյանը երկու ամիս է` քաղաքական հետապնդման շրջանակներում կալանավորված է, իսկ «Արմատ մեդիայի» աշխատանքն էլ` պարալիզացված:

Կիսվել նյութով