Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազությանը վերադարձրել է Գագիկ Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ նա այլևս պատգամավորության թեկնածու չէ։

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։ Իրավապահների տվյալներով՝ գործով կա ևս մեկ ձերբակալված, իսկ ընդհանուր առմամբ քրեական վարույթով երեք մեղադրյալ կա, որոնք բոլորը կալանավորված են։

Միաժամանակ, ԿԸՀ-ն ստացել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Աղամյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։

Կիսվել նյութով