Կրակոցներ են հնչել Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում, ինչպես նաև մեքենաների բախում է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Նշվում է, որ տարածքում վթարված մի քանի մեքենա կա:
Ըստ կայքի՝ դեպքի վայր ժամանել է շտապօգնության 2 բրիգադ, բակում էլ արնանման հետքեր կան:
«Բակում գտնվող Hyundai մակնիշի ավտոմեքենայի վրա կրակոցի հետք է հայտնավերվել: Այս մեքենան կապ չունի միջադեպի հետ, ուղղսկի բակում կայանված է եղել: Կացնի փայտե «պոչ» է հայտնաբերվել, որի վրա նույնպես արնանման հետքեր կան: Տարածքում նաև հողաթափ, գլխարկ կա ընկած»,- գրում է կայքը:
Նշվում է, որ բախվել են «Մերսեդես», «Ջիպ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: