Ռուսաստանում խափանվել են Google-ի, GitHub-ի և Apple-ի ծառայությունները

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանում օգտատերերը հայտնում են Google-ի, GitHub-ի և Apple-ի ծառայությունների հասանելիության հետ կապված խնդիրների մասին։ Downdetector-ի տվյալներով՝ վերջին մեկ ժամում Google-ի աշխատանքի վերաբերյալ գրանցվել է ավելի քան 1000, GitHub-ի՝ շուրջ 590, իսկ Apple-ի՝ մոտ 50 բողոք։

Խափանումներն արձանագրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում և մի շարք այլ շրջաններում։

Միաժամանակ «Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ չի սահմանափակում Google-ի, GitHub-ի կամ Apple-ի ծառայությունների հասանելիությունը և կապ չունի արձանագրված խափանումների հետ։

Կիսվել նյութով