Նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստերից մեկում ԿԸՀ-ն քննում է ընդդիմադիր պատգամավոր Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ ԿԸՀ-ն նման իրավասություն չունի, քանի որ Նարեկ Կարապետյանն արդեն ստացել է պատգամավորի կարգավիճակ, և անձեռնմխելիությունից զրկելու հարցը պետք է քննարկի Ազգային ժողովը։
Վարդևանյանը նաև պնդել է, որ ԿԸՀ-ն և դատախազությունը Սահմանադրությունն ու օրենքները մեկնաբանում են իրենց հայեցողությամբ։