Սևանում բախվել են մոտորանավակներ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:02-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում։

Ջրափրկարարները լճից դուրս են բերել երկու քաղաքացու․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել զգոնություն, ջրային տրանսպորտից օգտվել միայն սթափ վիճակում՝ պահպանելով անվտանգության կանոնները»,- հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Կիսվել նյութով