«Ուժեղ Հայաաստան»-ում պիտի գիտակցեն մի պարզ բան. Նիկոլենց հետ կառուցողական ընդդիմություն խաղալ չի´ կարելի, պե´տք չէ ու չի ստացվի, դրա վերջը, ինչպես նախորդ տարիների փորձը ցույց տվեց, լինելու է ծեծը և նվաստացումը:
Իրենք` նիկոլենք, կարմիր գծեր չեն պահում, որովհետև չունեն էլ, որ պահեն կամ եթե ունեն, հարկ եղած դեպքում առանց վարանելու դրա վրայով կանցնեն` ձեզ փաստի առաջ կանգնեցնելով: Հետևաբար, էսպիսի շնորհավորանքները, որոնց անունը դնում եք, թե` մարդկային ժեստ է, երեխա է ծնվել ի վերջո, կներեք, իհարկե, բայց քաղաքական «ղզիկություն է», չի´ կարելի խիշնիկների դեմ էսպիսի մարդկային մեթոդներով պայքարել:
Ոչ ոք չի ասում, որ դուք էլ հատեք կարմիր գծերն ու նոր ծնված երեխայի մասին վատ բաներ գրեք կամ անեծքներ տեղաք, բնավ ոչ: Բայց պետք էլ չէ վրա պրծնել և առաջիններից մեկը շնորհավորել: Ի վերջո, մի´ մոռացեք, որ ձեր թիմակիցների անչափահաս զավակները ամիսներով իրենց ծնողներին չեն տեսնում հենց սրանց քաղաքական հաշվեհարդարի պատճառով, օրինակ` Ալիկ Ալեքսանյանի որդին: Կամ մի´ մոռացեք, որ դարձյալ ձեր թիմակից Գոհար Ղումաշյանի որդին, երբ ծնվեց, իրենք` ձեր գլխավոր ախոյան նիկոլականները, ոչ միայն չշնորհավորեցին երեխայի ծնվելու կապակցությամբ, այլ մի բան էլ մի քանի օր անց ձերբակալեցին երեխայի մորը` Գոհարին, ու քիչ էր մնում նստեցնեին` նորածին երեխային զրկելով մոր խնամքից:
Այ էսպիսին է նիկոլական իշխանությունը, հարգելի նորաթուխ կամ հին եփված ընդդիմադիրներ: Չե՞ք հավատում, մի քանի օրից ձեր մաշկի վրա կհամոզվեք կամ կրկին և հերթական անգամ կհամոզվեք:
Էնպես որ, եթե դուք պլանկան դրել եք շատ բարձր, որ լինելու եք թունդ և աննահանջ ընդդիմություն, էսպիսի բարիդրացիական բաներ չի կարելի անել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
