ՔՊ-ում հանձնաժողովների նախագահների համար ներքին պայքար է. «Ժողովուրդ»

Հեղինակ
3 արդեն րոպե ընթերցում ես

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նիստը, որը խորհրդանշելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր քաղաքական դասավորության մեկնարկը։ Նիստը, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

Նոր խորհրդարանի կազմը

Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ,«Ուժեղ Հայաստան»՝ 29 մանդատ,«Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

Թեև ՔՊ-ն պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը, առաջիկա նստաշրջանը խոստանում է լինել մրցակցային, հատկապես մշտական հանձնաժողովների և օրենսդրական առաջնահերթությունների շուրջ։

Մշտական հանձնաժողովների շուրջ ներքին պայքար

Ամենաուշագրավ զարգացումները կապված են Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հետ։ Թեկնածուների ցանկը ցույց է տալիս, որ հատկապես իշխող խմբակցության ներսում մի շարք հանձնաժողովների համար առկա է լուրջ մրցակցություն։

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր արդեն ՔՊ վարչության գրասենյակում կընտրեն իշխանությունների համար մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով

Արուսյակ Ջուլհակյան

Այս հանձնաժողովի դեպքում առաջադրված է մեկ թեկնածու, ինչը նշանակում է, որ այստեղ անակնկալներ չեն սպասվում։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Արմեն ԽաչատրյանՎիլեն ԳաբրիելյանՍասուն Միքայելյան

Սա, թերևս, ամենաթեժ մրցակցությունն է, բայց Վիլեն Գաբրիելյանի դիրքերն առավել ամուր են․ նրա լոբբինգը լավ է աշխատել։ Մյուսները պասիվ են եղել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Նազելի ԲաղդասարյանՄարիամ ՊողոսյանԶարուհի ԲաթոյանԼիլիթ ՍտեփանյանԱրթուր Հովհաննիսյան

Հինգ թեկնածուի առաջադրումը վկայում է, որ սոցիալական բլոկը շարունակում է մնալ իշխանության ներսում առավել պահանջված ուղղություններից մեկը։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

Լուսինե ԲադալյանԱլխաս ՂազարյանՏրդատ Սարգսյան Նելլի Բավեյան

Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Ռուզաննա ԵրեմյանՍիսակ ԳաբրիելյանԹագուհի Ղազարյան

Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով

Ռուստամ ԲաքոյանԶարուհի ԲաթոյանՀասմիկ Հակոբյան

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով

Տրդատ ՍարգսյանՀասմիկ Հակոբյան

Եվրաինտեգրման մշտական հանձնաժողով

Արման ԵղոյանՍոնա Ղազարյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Սարգիս ԽանդանյանՏաթևիկ Ղազարյան

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Ծովինար ՎարդանյանԲաբկեն ԹունյանՍերգեյ Բագրատյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Բաբկեն Թունյան

Տարածքային կառավարման մշտական հանձնաժողով

Վահե ՂալումյանԳարիկ Սարգսյան

Առաջին նիստի օրակարգը

Օգոստոսի 2-ի անդրանիկ նիստում նախատեսված է քննարկել հինգ հիմնական հարց՝

Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,ԱԺ նախագահի ընտրություն,ԱԺ նախագահի տեղակալների ընտրություն,Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն,Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարց, եթե նման նախագիծ ներկայացվի։

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված է Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։

Կառավարության ձևավորման գործընթացը

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը ՔՊ խմբակցությունը վարչապետի թեկնածուի ընտրության նախագիծը կուղարկի Հանրապետության նախագահին։ Նախագահի կողմից համապատասխան որոշումը ստորագրելուց հետո հինգօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով