Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է The Times of Israel-ը։
Սա երկու առաջնորդների ութերորդ հանդիպումն է Թրամփի՝ նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո և առաջինը՝ Իրանի դեմ ռազմական գործողություններից ի վեր։
Սպիտակ տան տվյալներով՝ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Իրանի շուրջ իրավիճակը, Լիբանանի հարավում Իսրայելի ներկայությունը և «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման հարցերը։