Բախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ Կան վիրավորներ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հանգամանքները պարզվում են։

Կիսվել նյութով