Անդրադրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ սեփական աշխատավարձից և պարգևավճարներից հրաժարվելու մասին հայտարարությանը՝ Ռուբինյանը նշել է, որ նման մեխանիզմ չկա։
«Չկա նման մեխանիզմ, և պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից»,- հայտարարեց Ռուբինյանը՝ հավելելով, որ պատգամավորը կարող է ստանալ գումարը և այն փոխանցել այլ անձի, ինչն արդեն իր անձնական գործն է։