Ավստրալիայի վարչապետը Փաշինյանին կարևոր ուղերձ է հղել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առիթով.

«Ձերդ Գերազանցություն,

Ավստրալիայի Կառավարության և ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առիթով:

Ավստրալիան ողջունում է հայ ժողովրդի մասնակցությունն այս ժողովրդավարական գործընթացին և ճանաչում է այս ընտրությունների նշանակությունը Հայաստանի ապագայի համար:

Ավստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված պատմական առաջընթացը։ Ես խրախուսում եմ շարունակական ջանքերը՝ ստորագրված և վավերացված համաձայնագրի հասնելու համար:

Նաև ողջունում եմ Հայաստանի շարունակական ջանքերն ուղղված բարեփոխումներին և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ ի նպաստ տնտեսական բարգավաճման, ժողովրդավարական կառավարման և ինքնիշխանության։

Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հարստացել են Ավստրալիայի հայ համայնքի և մեր բազմամշակութային հասարակությունում նրա ներդրման շնորհիվ։ Ես անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առաջիկա տարիներին։

Մաղթում եմ հաջողություններ Ձեզ և Ձեր Կառավարությանը՝ կարևոր աշխատանքում»։

Կիսվել նյութով