Մականունավորներից երեքը կալանավորվել է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երկու օր առաջ հաղորդագրություն տարածվեց, որ ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել մոտ 15-ից ավելի քաղաքացիների, որոնց մեջ են` «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» և այլ մականունավորներ։

MakaryanNews-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե արդյոք քրեական վարույթ կա՞ նախաձեռնված, և կա՞ն, արդյոք, կալանավովածներ նշված մականունավորներից:

Ի պատասխան` ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հրազենի ապօրինի շրջանառության և ապօրինի զենք կրելու հոդվածների հատկանիշներով: Վարույթի շրջանակում կա 3 ձերբակալված:

Կիսվել նյութով