ՆԳՆ-ից MakaryanNews-ին հայտնում են, որ ԱԺ փոխխոսնակ դարձած Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանին հայհոյելիս ուղեկցող պարեկին հայտնաբերել են և ազատել աշխատանքից:
Հիշեցնենք, որ MakaryanNews-ն ավելի վաղ գրել էր, որ Պարեկային ծառայությունը մեր հրապարակած տեսանյութից հետո Ավետ Կոնջորյանին ուղեկցող պարեկային ծառայության մեքենան ու դրա վարորդին են փնտրում, և այդ նպատակով նաև մեզ էին դիմել, որ օգնենք նույնականացնել մեքենան, քանի որ պետհամարանիշն ու բորտի համարը պարզ տեսանելի չէին:
Մոտ երկու շաբաթվա փնտրտուքից հետո, փաստորեն, ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել ու նույնականացնել իշխանական պատգամավորի եղբորը խուլիգանության պահին ուղեկցած և անգործություն ցուցաբերած պարեկին: