Եսթեր Սահակյանը վերանշանակվել է

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի արարողակարգի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Եսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնում։ Որոշման համաձայն՝ նշանակումը կատարվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։

Եսթեր Սահակյանը վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մարտից։

Կիսվել նյութով