Լիոնել Մեսսին սոցցանցերում հուզիչ գրառմամբ հրաժեշտ է տվել կյանքից հեռացած հորը՝ նշելով, որ նրա կորուստը հաշտությամբ ընդունելն անհնար է։
Ֆուտբոլիստը նշել է, որ հայրը իր կյանքի և կարիերայի հիմքն է եղել՝ մանկուց ուղեկցելով մարզումներին և լինելով իր կողքին որպես հայր, ընկեր ու խորհրդատու։
Մեսսին հիշել է, որ հայրը ցանկանում էր իրեն տեսնել աշխարհի վերջին առաջնությունում, սակայն մրցաշարից առաջ նրա առողջական վիճակը վատացել էր։ «Ամեն անգամ, երբ ավարտում էի խաղը, սպասում էի քո հաղորդագրությանը և կարոտում էի այն»,- գրել է նա։
Մեսսին խոստովանել է, որ շատ բաներ չի հասցրել կիսել հոր հետ, և այժմ առանց նրա շարունակելը չափազանց դժվար է։
«Ես շատ եմ կարոտելու քեզ, բայց դու միշտ ինձ հետ կլինես, հատկապես երեխաներիս դաստիարակության հարցում։ Հանգչիր խաղաղությամբ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես սիրում եմ քեզ, պա՛պ»,- գրել է ֆուտբոլիստը։