Մի քանի օր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, թե ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել մոտ 15-ից ավելի քաղաքացիների, որոնց մեջ են ինչ-որ մականուննավորներ են եղել` «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» և այլն:
MakaryanNews-ը պարզեց, որ այդպիսի մականուններով անձինք, իրականում, գոյություն չունեն` դրանք ինչ-որ մեկի հորինած անուններն են, բայց այն, որ ոստիկանությունն այդ օրը իսկապես գործողություն է իրականացրել` բերման ենթարկելով մի շարք անձանց, դա ճիշտ է:
Մասնավորապես, մեր տեղեկություններով` այդ օրը, գիշերը ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանությունը Երևանի Բուզանդի փողոցում գտնվող «Դրագոն» ռեստորանից բերման է ենթարկել քրեական աշխարհում հայտնի Գնունու Սերգոյին (Սերգեյ Գասպարյանին» և նրա ընկերներին` շուրջ 15 հոգի: Նրանց մոտից զենք-զինամթերք է հայտնաբերվել: Ձերբակալվածներից մեծ մասին հաջորդ օրն առավոտյան ազատ են արձակել, իսկ 3 հոգու, ըստ Քննչական կոմիտեի, ուղարկել են կալանքի:
Քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գասպարյանին ևս ազատ են արձակել, բայց երեք օր, այսինքն` 72 ժամ անազատության մեջ պահելուց հետո միայն: Նրանց մեքենաներն էլ տարել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, այդ թվում` Գնունու Սերգոյին սպասարկող 66 GG 666 գոլդ համարանիշով Toyota Land Cruiser 300 ամենագնացը մինչև հիմա դեռ այնտեղ է:
MakaryanNews-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես ոստիկանությունը «Դրագոն» ռեստորանից բերման ենթարկում Գնունու Սերգոյին և մյուսներին:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ