Ձերբակալվել է զինծառայողներին վրաերթ արած բեռնատարի վարորդը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։

Նշենք, որ վթարի հետևանքով 1 զինվոր է մահացել, երեքը վիրավորվել է:

Կիսվել նյութով