Նախկին նախագահների հետ կապի մեջ է․ «Հրապարակ»

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին հաճախակի հանդիպումներ է ունենում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նախկին նախագահն ինքն է այցելում Վեհափառին, նրանք առանձնանում են եւ ամեն անգամ մոտ 2 ժամ զրուցում:

Բնականաբար, քննարկում են երկրում տիրող իրավիճակը, քաղաքական հետապնդումները, Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություները, ընդդիմության անելիքները: Ամենայն հայոց կաթողիկոսը, մեր տեղեկություններով, ՀՀ երեք նախկին նախագահների հետ էլ սերտ կապեր է պահում` պարբերաբար հանդիպում կամ հեռախոսազրույցներ է ունենում նրանց հետ:

 

Կիսվել նյութով