Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Հաստատում եմ, գնդապետ Դալլաքյանն այլևս չի զբաղեցնում նշված զորամասի հրամանատարի պաշտոնը»,– հայտնել է Թորոսյանը։

Պաշտոնից ազատման պատճառների վերաբերյալ ՊՆ-ից այլ մանրամասներ չեն հայտնել։

 

Կիսվել նյութով