Երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը՝ ՔՊ-ի թեկնածու

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Գորիսում կայանալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ի թեկնածուն լինելու է Առուշ Առուշանյանը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ նշելով, որ տեղեկությունը հաստատել է նաև Առուշանյանը։

Հիշեցնենք՝ նախկինում Առուշանյանը կոշտ քննադատության էր ենթարկում իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին։ 44-օրյա պատերազմից հետո նա մարզի այլ համայնքապետերի հետ միասին պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։

«Մեր «Բիզնես» կուսակցությունը ՔՊ-ի հետ դաշինքով է գնում ընտրություններին։ ՔՊ-ի հետ կառուցողական հարաբերություններ ունենք, ըտենց…»,– ասել է Առուշանյանը։

Կիսվել նյութով