Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է ավագանու կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Միքայել Խաչատրյանը, Լևոն Լևոնյանը և Նատալյա Սինորյանը, ինչպես նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը սեփական դիմումների հիման վրա դադարեցրել են ավագանու անդամի իրենց լիազորությունները։
Դադարեցված մանդատների փոխարեն ավագանու կազմում ընդգրկվել են կուսակցությունների ընտրական ցուցակների հաջորդ թեկնածուները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 27-ի արձանագրության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում ընդգրկվել են Գոհար Սաֆարյանը, Սերգեյ Ապրեսյանը և Արթուր Մայիլյանը, իսկ «Մայր Հայաստան» խմբակցությունը համալրել է Կարապետ Վարդանյանը։