Չարենցավան-Երևան երթուղայինի մեջ երեխա է վատացել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ի տեղեկություններով`այսօր առավոտյան Չարենցավանից Երևան մեկնող թիվ 275 համարի երթուղային ավտոբուսի («Գազել») մեջ երեխա է վատացել: Պատճառը, դարձյալ, գերբեռնվածությունն է եղել: Դեպքը տեղի է ունեցել 4025 պետհամարանիշով «Գազելի» մեջ: Մեքենան իրավունք ունի տեղափոխել 16 ուղևոր, սակայն ոտքի վրա 10-ից ավելի ուղևոր է եղել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ մի երեխայի ինքնազգացողությունը վատանա: Ստիպված ճանապարհին կանգնել են, երեխային ջուր են տվել, օդափոխվել է, որից հետո նոր շարունակել են ճանապարհը:

Նշենք, որ տևական ժամանակ է` լուրջ դժգոհություններ կան այս երթուղու աշխատանքից, որ ուղևորները կանգառներում շատ երկար են սպասում, և վերջում ստիպված են լինում մի կերպ: խցկված տեղ հասնել: Ու հակառակ դժգոհություններին` գծի տերերն ու դիսպետչերները, փոխանակ խնդրին լուծում տան, պարեկների հետ պայմանավորվում են, որ իրենց վարորդներին չկանգնեցնեն ու տուգանեն, որպեսզի շարունակեն գերբեռնված ջ անվտանգության կանոնների վրա թքած ունենալով` ուղևորափոխադրում իրականացնել: Ու սրա վրա, չգիտես ինչու, աչք են փակում պատկան մարմինները:

Հիշեցնենք, որ ինչպես Չարենցավան-Երևան, այնպես էլ Հրազդան-Երևան և Կոտայքի մարզի այլ երթուղիների մրցույթը շահել և սպասարկում է «Մուլտի տրանս» ընկերությունը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանի թիմակից, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանին: Վերջինս այս պահին տնային կալանքի տակ է գտնվում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով