Մամիկոն Ասլանյանն ընտրվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Տրդատ Սարգսյանի նախագահությամբ հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը, որից հետո քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Ուժեղ Հայաստան խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը։Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նախ ներկայացրել է իրենց թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը, որից հետո Մամիկոն Ասլանյանը մանրամասնել է իր տեսլականն առաջիկա աշխատանքի առնչությամբ։ Թեկնածուն կարևորել է խորհրդարանական լիազորությունների շրջանակում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրմանը նպաստելը։

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի գնահատմամբ ևս թեկնածուն իր կենսագրությամբ և իրավական համայնքում ունեցած հեղինակությամբ առավել քան օրինակելի է։

Քվեարկության արդյունքում Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Կիսվել նյութով